Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Վոլֆսբուրգ»-ի դարպասը Դորտմունդի «Բորուսիա»-ի խփած 4-րդ գոլը ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը տոնեցին պարով:
Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը հիանալի փոխանցում կատարեց, որը գոլով ավարտեց գաբոնցի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիա»-ն հաղթել է 5:1 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: