Ռուսաստանը ներկայացնող 21-ամյա թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը ազգությամբ չեխ խաղընկերուհու՝ Անդրեա Գլավաչկովայի հետ նվաճել է Պրահայում անցկացված «WTA J&T Banka Prague Open» մրցաշարի հաղթողի կոչումը: «WTA J&T Banka Prague Open»-ի մրցանակային ֆոնդը գերազանցում էր 420 հազար ԱՄՆ դոլարը:
Գասպարյան-Գլավաչկովա զույգից ընդամենը 1 ժամ 15 րոպե է պահանջվել եզրափակչում մրցակցին՝ արգենտինացի Մարիա Իրիգոեն և լեհ Փաուլա Կանյա զույգին պարտության մատնելու համար: Հայազգի թենիսիստուհին կանանց զուգախաղի հաղթողի կոչմանն արժանացել է եզրափակչում մրցակիցներին 6:4 և 6:2 հաշվով հաղթելու շնորհիվ:
Զուգախաղում այս հաղթանակից հետո Գասպարյանը նվաճել է WTA-ում իր երրորդ տիտղոսը: