Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվող «Նոնա-75» շախմատային մրցաշարի 8-րդ տուրում առաջատար Հովհաննես Գաբուզյանն ավելի է ամրապնդել իր դիրքերը: Սև խաղաքարերով խաղացող Գաբուզյանը Կիրիլ Գեորգիևի դեմ պարտիան հաղթանակով է ավարտել:
Գաբուզյան-Գեորգիև պարտիան ավարտվել է 71-րդ քայլին, երբ բուլղարացի գրոսմայստերը ստիպված է եղել հանձնվել: Այժմ 6.5 միավորով Գաբուզյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարի ավարտից ընդամենը 1 տուր առաջ Գաբուզյանը շարունակում է պայքարել հաղթողի կոչման համար: