Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է «Վիսենտե Կալդերոն»-ի խոտածածկի որակը:
Իսպանացին կարծիք է հայտնել, որ խոտածածկը շատ բարձր է եղել: Խաղի մեկնարկից առաջ Գվարդիոլան ՈւԵՖԱ-ի աշխատակիցներին խնդրել է ստուգել, համապատասխանում է արդյոք նորմատիվներին խոտի բարձրությունը:
«Կարծում եմ` խոտածածկը հիանալի վիճակում է: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում խաղացել ենք այստեղ և խնդիրներ չեն եղել»,- Գվարդիոլայի քննադատությանը պատասխանել է «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն: