Հանրահայտ երգչուհի Ալիշա Քիզը կմասնակցի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչի բացման արարողությանը:
«Սան Սիրո»-ում կայանալիք եզրափակիչի բացմանն Ալիշա Քիզը կկատարի «No One» և «Girl on Fire» ստեղծագործությունները:
«Հարգված և սիրված երգչուհու ելույթը եզրափակիչից առաջ կմեծացնի հետաքրքրությունը խաղարկության նկատմամբ»,- ասել է ՈւԵՖԱ-ի մարկետինգի տնօրենը:
Եզրափակիչ հանդիպումը կհեռարձակվի ամբողջ աշխարհում, որին կհետևի շուրջ 180 միլիոն մարդ: