Հենրիխ Մխիթարյանը դարձավ Դորտմունդի «Բորուսիա»-ի միակ գոլի հեղինակը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին «Հանովեր»-ի հետ մրցավեճում: Այժմ նրանք զիջում են առաջատար «Բավարիա»-ին 5 միավորով: Այս մասին գրում է հեղինակավոր «The Guardian»-ը:
«Բորուսիա»-ն ստիպված էր համբերատար սպասել մինչև Հենրիխ Մխիթարյանի՝ մրցակցի դարպասի բանալին գտնելը:
Նա հրաշալի հարվածով խոցեց «Հանովեր»-ի դարպասի հեռավոր անկյունը»,- եզրափակել է «The Guardian»-ը: