Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը դահուկավազք կրոսի 1500 մետր ազատ ոճում չի հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Որակավորման փուլը հաղթահարելուց հետո Միքայելյանը մրցել է 3-րդ ենթախմբում, որտեղ 12 րոպե 30 վայրկյան արդյունքով իր ենթախմբում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Ցավոք, հայ դահուկորդը չի ընդգրկվել եզրափակիչ դուրս եկած 10 դահուկորդների թվում:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի: