«Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան բարձր է գնահատել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարզչական վարպետությունը:
«Գվարդիոլայի գլխավորությամբ մարզումները հիանալի են անցնում: Նա, իսկապես, յուրօրինակ մարզիչ է: Գվարդիոլան բացահայտել է ֆուտբոլը նոր կողմերից: Կարծում եմ՝ տարեցտարի մենք կատարելագործվում ենք, քանի որ ավելի լավ ենք հասկանում Խոսեպին:
Նա մանրակրկիտ աշխատանք է կատարում՝ պատրաստվելով յուրաքանչյուր հաջորդ խաղին: Ես անգամ չգիտեի, որ կարող եմ խաղալ կենտրոնական պաշտպանի գծում»,-BT Sport-ը մեջբերում է Ալաբայի խոսքերը: