Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող «Լեսթեր»-ը հասցրել է գերել Անգլիայում գտնվող ֆուտբոլային երկրպագուների սրտերը, տեղեկացնում է Goal.com-ը:
««Լեսթեր»-ն այժմ մեծ առավելություն ունի: Ներկա պահին այդ ակումբին երկրպագում են նաև այլ ակումբների երկրպագուներ: Չեմ կարծում, որ «Արսենալ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Տոտենհեմ»-ի երկրպագուները նրանց են երկրպագում:
Անգլիայի մյուս ակումբների երկրպագուները «Լեսթեր»-ի կողմից են: Դուք ամեն անգամ ինձ ասում եք, որ «Արսենալ»-ին աստղեր են պետք: Դուք տեսնում եք, թե «Լեսթեր»-ն ինչպիսի հաջողությունների է հասնում առանց ընդգծված աստղերի:
«Լեսթեր»-ն օրինակ է ծառայում այն մարդկանց համար, ովքեր կարծում են, թե ֆուտբոլը կախում ունի մեծ գումարներից»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը: