Անգլիական «Քրիսթալ Փելես»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յոհան Կաբայը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման պետք է վերադառնա Ֆրանսիայի ընտրանու ճամբար, տեղեկացնում է lefigaro-ն:
Ըստ ֆրանսիացի կիսապաշտպանի` Բենզեման մեծ օգուտ կտա հավաքականին «Եվրո-2016»-ի շրջանակներում:
«Կարծում եմ, որ Բենզեման Ֆրանսիայի ընտրանու համար առաջին հարձակվողն է: Իհարկե, մենք ունենք նրա կարիքը: Նա պետք է մասնակցի «Եվրո-2016» մրցաշարին»,- հայտարարել է Կաբայը:
Հավելենք, որ Բենզեման հեռացվել էր Ֆրանսիայի ընտրանու կազմից Մատյե Վալբուենայի հանդեպ կատարած շանտաժի պատճառով: