Անգլիայի ազգային հավաքականի, «Լիվերպուլ»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Մայքլ Օուենը, ով այժմ փորձագետ է «BT Sport»-ում, կանխատեսել է Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի արդյունքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախորդ հանդիպմանը լավ տեսք ուներ, սակայն Հիդինկի վերադարձից հետո «կապույտներ»-ը ոչ մի պարտություն չեն կրել: Պրեմյեր լիգայի վերջին 14 տնային խաղում «Չելսի»-ն միայն մեկ անգամ է զիջել «Յունայթեդ»-ին, իսկ այսպիսի վիճակագրությունը չի կարելի անտեսել: Բացի այդ լոնդոնյան թիմի առաջատարները շարունակում են մարզավիճակ հավաքել: Այնպես որ, կարծում եմ, կհաղթի «Չելսի»-ն:
Նշենք, որ հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին: