Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում Լևերկուզենի «Բայեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց առաջատարին՝ Մյունխենի «Բավարիա»-ին:
Ինչպես և ակնկալվում էր, բավարական ակումբի համար հանդիպումը հեշտ չդասավորվեց, որի արդյունքում թիմը չկարողացավ առավելության հասնել տանտերերի նկատմամբ:
Հատկանշական է, որ 84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստացավ Խաբի Ալոնսոն ու հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով:
Գերմանիայի Բունդեսլիգա. 20-րդ տուր. «Բայեր Լևերկուզեն» – «Բավարիա»՝ 0:0: