Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կարող էր «Արսենալ» տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
The Sun-ի տեղեկությունների համաձայն՝ «զինագործներ»-ը փորձել են գնել կիսապաշտպանի տրանսֆերը 45 մլն եվրոյով: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ էր ընդունել առաջարկը: Սակայն գործարքը չի կայացել, երբ այդ մասին տեղեկացել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Ֆրանսիացին չի ցանկացել հրաժարվել Իսկոյի ծառայություններից և արգելափակել է տրանսֆերը: Ամռանը կողմերը կարող են վերսկսել բանակցությունները: