Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը գնահատել է իր ներդրումը համաշխարհային բռնցքամարտի զարգացման գործում:
«Չեմ ցանկանում ինձ լավագույնն անվանել՝ անկախ քաշային կարգից: Չէ՞ որ ես այլևս ելույթ չեմ ունենում: Կարծում եմ՝ իրավունք ունեմ ինձ լավագույնը համարել բռնցքամարտի պատմության մեջ:
Գործն ինքնավստահության մեջ չէ: Ապացուցել եմ դա՝ տարիներ շարունակ դուրս գալով ռինգ և տանելով հերթական հաղթանակը»,- BBC-ն մեջբերում է Մեյուեյզերի խոսքերը:
Հավելենք, որ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ֆլոյդ Մեյուեյզերը 49 մենամարտ է անցկացրել և 49 հաղթանակ է տարել: