Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն աջակցական խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի հասցեին, տեղեկացնում է football-espana.net-ը:
«Մենք չէինք սպասում, որ կպարտվենք «Բարսելոնա»-ի դեմ խաղում: Ամբողջ թիմն աջակցում է Բենիտեսին և Պերեսին:
Մեր երկրպագուները ցանկանում են, որպեսզի ֆուտբոլիստները բարձր պահեն ակումբի անունը: Մենք պարտավոր ենք դա ի կատար ածել»,- հայտարարել է Պեպեն: