Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի հետ չի մեկնել Կազան:
Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքի տեղեկությունների համաձայն՝ «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը «Ռուբին»-ի հետ խաղին տարել է 20 ֆուբտոբլիստի: Կազան մեկնած ֆուտբոլիստների թվում է նաև Արազ Օզբիլիսը:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության շրջանակում «Սպարտակ»-ը նոյեմբերի 30-ին կմրցի «Ռուբին»-ի հետ: