Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 13-րդ տուրի «Էյբար»-ի դեմ հանդիպման վերաբերյալ:
«Ամենակարևորը հաղթանակն է: «Ռեալ»-ը գիտի, որ պետք է ավելի լավ խաղ ցուցադրի, բայց «Էյբար»-ի դեմ հանդիպումը շատ կարևոր էր: Մենք երեք միավոր վաստակեցինք և պետք է առաջ գնանք: Շնորհակալ եմ խաղընկերներիս: Նրանք մեծ ծավալի աշխատանք կատարեցին:
Բոլորս անցել ենք բարդ փուլով: Անհանգստացած էինք: Բայց բարդ շրջանն արդեն անցյալում է: Մենք կշարունակենք քայլել դեպի մեր նպատակը՝ Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսի նվաճումը»,- AS-ը մեջբերում է Նավասի խոսքերը: