«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով՝ պարտադիր չէ, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կատարյալ մարզավիճակում լինի, որպեսզի կարողանա վճռորոշ դերակատարություն ունենալ:
«Մեսսին լավ մարզավիճակում է, ինչպես նաև մյուսները: Իհարկե, այն չի կարելի կատարյալ անվանել, բայց դա ամենևին պարտադիր չէ Լեոյի համար: Մեսսին վճռորոշ դերակատարություն ունի «Բարսելոնա»-ում:
Պարզապես, նրան խաղաժամանակ է պետք, որպեսզի վերականգնի լավագույն խաղային որակները»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: