«Միլան»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն, եթե թիմի ներկայիս մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հեռանա ակումբից:
Մյունխենյան ակումբի հետ իսպանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը: Տեղեկությունների համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթի»-ն:
Կարլո Անչելոտին, ով նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Ռեալ»-ից, բազմիցս հայտարարել է, որ մտադիր է 2016 թվականից վերսկսել մարզչական գործունեությունը: