Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Կրասնոդար»-ի դեմ հանդիպմանը:
Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, մեկ հարված՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստը կատարել է 39 փոխանցում՝ 74.4 տոկոս ճշգրտությամբ, երկու անգամ հաղթող է եղել օդային պայքարում, երկու անգամ խլել է գնդակը:
Մխիթարյանը ստացել է 7.46 գնահատականը, որը երկրորդն է «Բորուսիա»-ում: Ամենաբարձր՝ 7.53 գնահատականը ստացել է Իլկայ Գյունդողանը: