Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզասրահում հանդիպել է ծնողական խնամքից զրկված սիրիացի փախստական 40 երեխաների հետ, նրանց ցուցադրել բռնցքամարտի իր հմտությունները, կիսվել իր փորձով:
Հիշեցնենք, որ Արթուրը պաշտպանեց գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հանովերում կայացած մենամարտում Աբրահամը մրցում էր 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի հետ:
Հայ բռնցքամարտիկը կարողացավ հաղթանակի հասնել միավորների շնորհիվ` 115-112, 112-115, 116-111: