Սերբական Vecernje Novosti պարբերականը հարցում է կատարել ՈւԵՖԱ՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան – Ալբանիա (0:3) խաղի հետաքննության հետ կապված տեղեկություններ ստանալու նպատակով։
ՈւԵՖԱ-ն պատասխանել է, որ խաղը հետաքննության ենթակա չէ, քանի որ կասկած չի հարուցում։
«ՈւԵՖԱ-ն մոնիթորինգի է ենթարկում իր հովանու ներքո գտնվող բոլոր 54 երկրների ազգային թիմերի, առաջնությունների խաղերը, որոնց թիվը մեկ մրցաշրջանում մոտավորապես 32․000 է։ Այդ թվում ներառված են նաև Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա Լիգայի խաղերը։
Եթե նկատեինք, որ ինչ-որ արտասովոր բան է տեղի ունեցել, անկասկած, հետաքննություն կսկսեինք։ Խաղը, որի հետ կապված դուք հարցում եք կատարել, կասկած չի հարուցում»,- նշված է ՈւԵՖԱ-ի պատասխանում։