Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը շարք է վերադարձել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը մասնակցել է այսօրվա մարզմանը:
Հիշեցնենք, որ Ռոբենը ցավերի պատճառով բաց էր թողել մոտ 1 ամիս: Նշենք, որ Արյենն իր վնասվածքը ստացել էր Հոլանդիայի ընտրանու կազմում հանդես գալու ընթացքում: