Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Մեն կղզու մրցաշարում:
Հավաքականի անդամներից Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ հավաքականի մյուս անդամները՝ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը առավելության են հասել մրցակիցների նկատմամբ:
4 տուրից հետո առաջատարները Ֆրանսիայի, Հնդկաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն են: Նույնքան` 3,5 միավոր ունեն նաև Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը: