Նորայր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Լիտվայի Կլայպեդայում անցակցվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
77 կգ քաշայինների պայքարում Ավետիսյանը երկամարտում ցուցադրել է 315 կգ (140+175) արդյունք: Պոկում վարժությունում նա 5-րն էր, իսկ հրում վարժությունում՝ երրորդը:
Այդպիսով, Հայաստանի ներկայացուցիչները չորրորդ մեդալն են նվաճել Կլայպեդայում: Հիշեցնենք, որ մինչ այս արծաթե մեդալակիր է դարձել 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն, իսկ 56 կգ քաշային Մարզպետ Մինասյանը երրորդ տեղն էր զբաղեցրել մինչև 20 տարեկանների առաջնությունում: 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն է դարձել: