Իսպանիայի ազգային հավաքականի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել:
Նշվում է, որ վնասվածք ստացած Ռամոսի փոխարեն խաղադաշտ դուրս կգա Մադրիդի «Ռեալ»-ի մեկ այլ պաշտպան՝ Նաչո Ֆերնանդեսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին Եվրո-2016-ի որակավորման փուլի շրջանակներում կմրցի Լյուքսեմբուրգի և Ուկրաինայի հավաքականների հետ: