Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Բունդեսլիգայի երրորդ տուրի «Հերտա»-ի հետ խաղից հետո (3:1) ունեցած իր տպավորություններով:
«Մենք այնքան էլ լավ չսկսեցինք խաղը: «Հերտա»-ն հնարավորություններ ունեցավ առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում վերգտանք մեր խաղն ու ճնշեցինք մրցակցին: Ես գոհ եմ թիմի խաղից:
Ինչ վերաբերում է տրանսֆերներին, ապա հիմա դրանք մեզ պետք չեն, բայց հնարավոր են: Ամեն ինչ կապված է դրանց իմաստից»,- ասել է Տուխելը: