Հարձակվող Ռաֆայել Սանթոս Բորեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:
Կոլումբացու պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Բայց առաջիկա մրցաշրջանը Բորեն կշարունակի անցկացնել «Դեպորտիվո Կալի»-ի կազմում՝ վարձավճարով:
Սանթոսը 19 տարեկան է, նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Դեպորտիվո Կալի»-ի կազմում: Մասնակցել է 24 խաղի ու 14 գոլ խփել: