Հունգարիայում ավարտվել է Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը 51 կգ քաշային կարգի եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել հույն Պլեա Ֆոտեինի նկատմամբ:
Անուշ Գրիգորյանը նվաճել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ առավելության հասնելով մոլդովացի Եկատերինա Կարպի, հունգարացի Ալեխանդրա Վիգլասի և բրիտանացի Էլիս Ջոնսի նկատմամբ: