Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել spox-ին:
«Ես խաղում եմ այն գծում, որտեղ հարմար է գտնում գլխավոր մարզիչը: Ոչ ոք ինձ չի երաշխավորել տեղը մեկնարկային կազմում: Դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել: Այժմ ես վերլուծում եմ սխալներս, փորձում շտկել դրանք և կենտրոնանալ հերթական խաղի վրա:
Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամին, ապա գիտեմ, որ նա BVB-ի մեծ երկրպագու է: Մենք երկուսս էլ Հայաստանից ենք եկել և շատ արագ ընկերացանք: Ներկա էի Շտիգլիցի դեմ Արթուրի մենամարտին և անչափ ուրախացա, երբ նա հաղթեց»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերում է spox-ը:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 1-ին կայացած «Բորուսիա» – «Բետիս» ստուգողական խաղում Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել: