Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը նշել է, թե ինչպես է սկսել դարպասապահի կարիերան:
«Ոչ ոք չէր մտածում, որ դարպասապահ կդառնամ: Սկզբում հոկեյի էի հաճախում որպես դարպասապահ: Իսկ երբ սկսեցի ֆուտբոլով զբաղվել, խաղում էի կիսապաշտպանության գծում: Երբեմն մարզումների վերջնամասում զբաղեցնում էի դարպասապահի տեղը, որպեսզի կարողանամ համեմատել ֆուտբոլի և հոկեյի դարպասը:
Մեկ անգամ մեր դարպասապահը չներկայացավ խաղի և մարզիչը խնդրեց, որպեսզի ես զբաղեցնեմ դարպասապահի տեղը: Համաձայնեցի: Արդյունքում հիանալի խաղ ստացվեց: Իսկ հաջորդ օրը դարպասապահների մարզիչն ասաց, որ ես պետք է աշխատեմ նրա հետ»,- Marca-ն մեջբերում է Չեխի խոսքերը: