Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ողջույնի ուղերձ է հղել Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին.
«Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին։
Նմանատիպ մասշտաբային մարզական տոնի կազմակերպումը զգալի ներդրում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժողովրդականացման գործում։
Այսօր Ռուսաստանն ու Հայաստանը սերտ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում: Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և մարզական նվաճումներ։
Լավագույն մաղթանքներով՝ ՌԴ սպորտի նախարար՝ Վ. Մուտկո»։