Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Անժի»-ի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանն ապաքինվել է վնասվածքից:
Հայ կիսապաշտպանը վնասել էր ուսը, սակայն արդեն վերականգնվել է վնասվածքից և մասնակցում է ընդհանուր թիմի մարզումներին:
Այժմ «Անժի»-ն նախապատրաստվում է Ռուսաստանի առաջնության ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը: Ա յս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայազգի կիսապաշտպանն «Անժի»-ի է տեղափոխվել ընթացիկ տարվա հունիսին, սակայն ոչ մի հանդիպման չի մասնակցել: