Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը իր հիացմունքն է արտահայտել իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիի վերաբերյալ:
«Երբ հաճախ դիտում էի Մարիոյի խաղերը հավաքականի կազմում, նա պարզապես հանճարեղ էր: Եթե նա իր պոտենցիալն օգտագործեր 100 տոկոսով, ոչ ոք չէր կարողանա կանգնեցնել նրան: Բայց նա իրեն լավ չի դրսևորում»,-Լյովի խոսքերը փոխանցում է Bild-ը: