«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն, «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 28-ամյա ուրուգվայցու համար վճարել 60 միլիոն եվրո: Ռոբին վան Պերսիի և Ռադամել Ֆալկաոյի հեռանալուց հետո «Յունայթեդ»-ը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 31 գոլի հեղինակ: