Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պատվերով համերգների ու 5։0 հաշվով պարտությունների մասին

Չեմպիոնների լիգայի գավաթի 2015/16թթ խաղարկության որակավորման 2-րդ փուլում Հայաստանի լավագույն թիմի կարգավիճակում Եվրոպային ներկայացած «Փյունիկ»-ը 5։0 հաշվով պարտվել է նորվեգական «Մոլդե»-ին։

Վիճակահանության արդյունքում առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոնին բաժին էր հասել Սան-Մարինոյի «Ֆոլգորե»-ն։ 31․000 բնակչություն և սահմանափակ հնարավորություններ ունեցող պետության չեմպիոնը (մոտավորապես այդքան մարդ է բնակվում Նոր-Նորքի 1-ին զանգվածում) Երևան էր ժամանել առանց լուրջ սպասելիքների։ Նախախաղային մամլո ասուլիսում մրցակցի գլխավոր մարզիչ Նիկոլա Բերարդին նշեց, որ թիմում խաղում են էլեկտրիկներ և բանկային համակարգի 1 աշխատող։ Մարզիչը նաև չէր թաքցնում, որ թիմը սիրողական է և մեծ սպսելիքներ չունի։ «Փյունիկ»-ը գլխավորող Սարգիս Հովսեփյանն իր հերթին ասաց, որ խնդիր է դրված այնպիսի հաշվով հաղթել, որպեսզի 80 տոկոսով լուծել հարցերը պատասխան խաղից առաջ։

«Փյունիկ»-ը տաղտկալի խաղով հաղթեց 2։1 հաշվով։ Ակնհայտ էր, որ էլեկտրիկների թիմի դեմ նման խաղով Հայաստանի չեմպիոնը հեռուն չի գնալու որակավորման փուլում։ Ակնհայտ էր նաև, որ եվրոպական ֆուտբոլին արժանապատվորեն ներկայանալու խնդիր կար, քանի որ «Փյունիկ»-ը ներկայացնում էր մի ամբողջ պետություն, այն էլ՝ այդ պետության լավագույն թիմի կարգավիճակում։

Խաղից հետո Սարգիս Հովսեփյանին հիշեցրի 80 տոկոսով տեղը մյուս փուլում ապահովող հաշվի մասին և ես՝ «ընդամենը լրագրողս» (ինչպես ավելի վաղ մարզիչն ասել էր մեզ՝ լրագրողներիս) հարցրի՝ արդյոք հնարավոր չէ՞ր էլեկտրիկների թիմին հաղթել ավելի համոզիչ խաղով ու հաշվով։ Հնչեց հայտնի պատասխանը․ «Սա ֆուտբոլ է, պատվերով համերգ չէ: Որ ասացի 80 տոկոս, չի նշանակում, որ պետք է 6 գոլ խփեինք։ Մենք հաղթել ենք, և ես գոհ եմ: Ինչու՞ եք տենց լարված, ժողովուրդ: Իհարկե կարծում եմ, որ կարող ենք «Մյոլդե»-ի արգելքը հաղթահարել»։

«Փյունիկ»-ի ցուցադրած խաղից ու մարզչի այդ պատասխանից հետո թերևս շատ բան պարզ էր դառնում։ Բերարդիին կես կատակ, կես լուրջ հարցրի, թե արդյոք ծխելը չի՞ խանգարում խաղացողների շնչառությանը (խմբ․- նախախաղային մարզումից հետո մարզիչը ֆուտբոլիստների հետ մարզադաշտում ծխում էր)․ «Մեր ֆուտբոլիստները սիրողական են։ Կան մի քանիսը, որ կիսապրոֆեսիոնալ են, իսկ ծխելուց, խոստովանեմ, ոչ մի կերպ չի հաջողվում հրաժարվել (ծիծաղում էր)։ Այո, խաղացողները ստանում են աշխատավարձ: Շաբաթը գոնե 4 անգամ մարզվում ենք։ 4 առաջատարներն աշխատանքի էին, այդ պատճառով չժամանեցին «Փյունիկ»-ի հետ խաղին․․․»։

Պատասխան խաղում պատկերը նույնն էր՝ 1։2։ «Ֆոլգորե»-ն պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում (թիմը երբեք երկրորդ փուլ դուրս չի եկել) դիմակայությունում 2 գոլ խփեց։ «Ֆոլգորե»-ն ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլում 12։1 հաշվով զիջել էր «Բազել»-ին (2000/01թթ՝ 7։0, 5։1), Եվրոպայի լիգայի որակավորման փուլում՝ «Պոդգորիցա»-ին`5:1 (2:1, 3:0, 2014/15թթ)։ «Փյունիկ»-ը դուրս եկավ երկրորդ փուլ՝ վաստակելով 500․000 եվրո (որակավորման առաջին փուլին մասնակցելու համար ՈւԵՖԱ-ն հատկացնում է 200․000 եվրո, երկրորդ փուլին մասնակցելու համար՝ 300․000 եվրո)։

Իսկ ահա «Մյոլդե»-ն, որը համալրված չէր էլեկտրիկներով, պատվերով համերգ կազմակերպեց Նորվեգիայում՝ խփելով 5 անպատասխան գնդակ։ ՉԼ որակավորման 2-րդ փուլում երեկ կայացած 12 խաղում «Փյունիկ»-ը միակն էր, որը 5 գոլ ընդունեց, ընդ որում՝ թիմի մեկնարկային կազմում կար Հայաստանի հավաքականի 6 անդամ։ Վիճակագրությունը նույնպես վկայում էր «Փյունիկ»-ի կարգավիճակն այդ խաղում՝ դարպասին հարվածներ՝ 10։0, անկյունայիններ՝ 9։0, խախտումներ՝ 9։15․․․

Այո, հայկական ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ հաջողություն գրանցվեց այս տարի, քանի որ անմիջապես 3 թիմ դուրս եկավ հաջորդ փուլ։ Բայց էլեկտրիկների թիմին անփառունակ խաղով հաղթելով և «Մյոլդե»-ին 5։0 հաշվով պարտվելով չէ, որ երկրի թիվ մեկ թիմը պետք է ներկայացնի հայկական ակումբային ֆուտբոլը։ Տարիներ են պահանջվել, որպեսզի հայկական ֆուտբոլը հավաքականի մակարդակով չնույնականացվի Սան-Մարինոյի, Բուրկինա Ֆասոյի կամ Զանզիբարի հետ։ Ակումբային ֆուտբոլում ամեն ինչ այլ է․․․ Ի տարբերություն «Փյունիկ»-ի, «Ալաշկերտն», օրինակ (որն ընդամենը 4-րդն էր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում), Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում պատվախնդիր ֆուտբոլ խաղալով հաղթահարեց Շոտլանդիայի ոչ թույլ առաջնության 4-րդ թիմի՝ «Սենթ Ջոնսթոն»-ի արգելքը, իսկ «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ոչ՛ խոսում էր 80 տոկոսների, ոչ՛ էլ պատվերով համերգների մասին։

Այո, ցանկացած թիմ կարող է պարտվել, բայց հատկապես եվրոպական մրցասպարեզում պետություն ներկայացնելիս երկրի թիվ մեկ թիմը պետք է պատվախնդիր ֆուտբոլ ցուցադրի, իսկ որ «Փյունիկ»-ը դրան պատրաստ չէր, պարզ էր դեռ էլեկտրիկների թիմի դեմ խաղում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում