Իտալական «Ռոմա»-ն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի ծառայություններով, հաղորդում է Tuttosport-ը:
Ըստ աղբյուրի` «գայլեր»-ի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին դիտարկում է կոլումբիացու տրանսֆերը գնելու տարբերակը:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Յուվենտուս»-ը և «Ինտեր»-ը: