Թեթև քաշային կարում UFC-ի չեմպինոն Ռոնդա Ռոուզին (11-0` MMA-ում, 5-0 UFC-ում) հայտարարել է, որ UFC-190-ում նույնպես չի խնայելու մրցակցին:
Ռոուզին մենամարտելու է Բետե Կորեայի դեմ (9-0` MMA-ում, 3-0 UFC-ում): Նախորդ մենամարտում նա 14 վայրկյանում հաղթել էր Քեթ Զինգանոյին:
«Եթե արագ եմ ավարտում մենամարտը, նշանակում է` հակառակորդս ինձ դուր է գալիս: Նա կարող է մենամարտից հետո գնալ տուն ու անել այն, ինչ ցանկանում է: Օրինակ` ստացված եկամտով գնել նոր տուն:
Բայց առաջիկա հակառակորդիս պարագայում ամեն ինչ այլ է լինելու: Մենամարտից առաջ և հետո նա բոլորովին այլ տեսք է ունենալու»,- Ռոուզիի խոսքերը մեջբերել է MMA Junkie-ն: