«Գանձասար-Կապան»-ի շարքերն է համալրել ազգությամբ ռուս կենտրոնական ստրայկեր Ացամազ Բուրաևը, վերջինս կապանյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել:
Նախքան «Գանձասար-Կապան» տեղափոխվելը 25-ամյա Բուրաևը հանդես է եկել Նալչիկի «Սպարտակ»-ում, Վլադիկավկազի «Ալանիա»-ում և մի շարք այլ թիմերում:
«Ալանիա»-ի կազմում Բուրաևը մասնակցել է նաև Ռուսաստանի գավաթի 2010/11 թթ եզրափակչին, որում ԲԿՄԱ-ն 2:1 հաշվով հաղթեց «Ալանիա»-ին: Բուրաևը մասնակցել է նաև 2010/11 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի, ղազախական «Ակտոբե»-ի հետ խաղին, որում էլ դարձել է գոլի հեղինակ:
2014/15 մրցաշրջանում Բուրաևը «Ալանիա»-ի կազմում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ:
«Գանձասար-Կապան» ՖԱ մամլո ծառայություն