Մադրիդի «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստներից մեկը` Սերխիո Ռամոսը, վերջնականապես որոշել է հեռանալ ակումբից:
Ֆուտբոլիստն ակումբի ղեկավարության հետ երկար ժամանակ չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում: Marca-ի փոխանցմամբ` Ռամոսի` ակումբային գրանցումը փոխելու որոշումը գումարի հետ կապված չէ:
Նշվում է, որ Ռամոսը վիճաբանել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Ֆուտբոլիստը կարծում է, որ ակումբի ղեկավարությունն իրեն մամուլում շահամոլ է ներկայացրել, և բազմաթիվ երկրպագուներ փոխել են կարծիքն իր մասին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 45 մլն եվրո վճարել: Ռամոսը «Ռեալ»-ի ղեկավարությանը խնդրել է դիտարկել առաջարկը: