Ինչպես Վրաստանից մեր թղթակցին տեղեկացրեց ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը, Հայաստանի 7 ըմբիշներ այսօր փորձամրցումային գոտեմարտեր կունենան Դուշետիում ուսումնամարզական հավաք անցկացնող Վրաստանի պատանեկան հավաքականի անդամների հետ:
Արշակ Հայարապետյանը նշեց, որ այս փորձամրցումային գոտեմարտերը նախապատրաստական փուլի մասն են կազմում օգոստոսին նախ Սերբիայում, ապա Բոսնիայում կայանալիք Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններից առաջ:
Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: