Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ցանկանում է մարզական կարիերան շարունակել Իսպանիայում։
28-ամյա ֆուտբոլիստը համաձայն է 5 տարվա պայմանագիր կնքել «Ռեալ»-ի հետ։ Չիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 30 մլն եվրո։
Սպասվում է, որ Վիդալի՝ «Ռեալ» տեղափոխության մասին կհայտարարվի Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո։ Չիլի – Արգենտինա եզրափակիչը կայանալու է շաբաթ օրը։