Daily Star-ի փոխանցմամբ` Playboy-ի մոդել Կարլա Հոուն Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում ծեծել է «Ռոմա»-ի պաշտպան Էշլի Քոուլին:
«Էշլին ամբողջ ակումբում հետապնդում էր ինձ: Երբ նա մոտեցավ ու սկսեց գոռալ, պահանջելով, որ հեռանամ ակումբից: 3 անգամ հարվածեցի նրա դեմքին:
Վստահ էի, որ նրան լրջորեն չեմ վնասել, բայց ընկերս ասաց, որ հարվածներից հետո նա չէր կարողանում խոսել: Նա կարծում է, որ կանանց կարող է վերաբերվել ինչպես կեղտի: Պաշտպանել եմ ինձ ու քրոջս»,- հայտարարել է մոդելը:
Մոդելի մատներին եղել են խոշոր մատանիներ, որոնց պատճառով Քոուլը շուրթի պատռվածք է ստացել: