Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկության կիսաեզրափակիչում Չիլիի հավաքականը 2:1 հաշվով առավելության է հասել Պերուի ընտրանու նկատմամբ և մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճել:
Չիլիացիներից դուբլի հեղինակ է դարձել Լոնդոնի ՔՓՌ-ի հարձակվող Էդուարդո Վարգասը: Հարկ է նշել, որ Պերուի ընտրանին 20-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:
Եզրափակչում չիլիացիները կմրցակցեն Արգենտինա-Պարագվայ հանդիպման հաղթողի հետ:
Չիլի-Պերու` 2:1
1:0 Վարգաս (42’), 1:1 ինքնագոլ Մեդել (60’), 2:1 Վարգաս (64’)