Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Express-ը:
Տեղեկությունների համաձայն` գերմանացի ֆուտբոլիստը փոխել է մինչև կարիերայի ավարտը մյունխենյան ակումբում հանդես գալու մտադրությունն ու ցանկանում է նոր մարտահրավեր ընդունել: Այն է` Անգլիա տեղափոխությունը: 31-ամյա ֆուտբոլիստը կարող է «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա տրանսֆերի դիմաց շուրջ 25 մլն եվրո կվճարվի:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լամն անցկացրել է 20 հանդիպում, 2 գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել: