Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի առաջնության եզրափակիչ` 30-րդ տուրի «Ամկար»-ի դեմ հանդիպմանը, շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, ում գլխավորությամբ մոսկովյան ակումբն անցկացրեց իր վերջին հանդիպումը:
«Այս մրցաշրջանն անչափ բարդ էր, բայց ես երջանիկ եմ, որ վերադարձա խաղադաշտ:
Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի:’ Շնորհակալ եմ Յակինին, որ նա ինձ 20 րոպե խաղաժամանակ տրամադրեց»,- «Чемпионат»-ը մեջբերում է Օզբիլիսի խոսքերը: