Շվեյցարիայի հետաքննող մարմինները Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյին հրավիրել է հարցաքննության՝ կապված ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Մուտկոյի անունն ընդգրկվել է ՖԻՖԱ-ի գործկոմի 10 անդամների թվում, ովքեր պետք է հարցաքննության ենթարկվեն:
Հիշեցնենք, որ Ցյուրիխի հյուրանոցներից մեկում այսօր առավոտյան ձերբակալվել է ՖԻՖԱ-ի 14 անդամ: Ոստիկանները սպասարահից վերցրել են համարների բանալիներն ու առանց նախազգուշացման ներխուժելով՝ ձերբակալել կասկածյալներին:
Շվեյցարիայի ՆԳՆ հայտարարությունում նշվում է, որ Նյու-Յորքի դատախազությունը հետաքննում է գործը, որի կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, 1990 թվականից ի վեր միլինավոր դոլարների անհետացման մեջ: