«Ատլետիկո Պարանա»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Կրիստիան Գոմեսը մահացել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի «Բոկա Ունիդոս»-ի դեմ խաղի ժամանակ: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
27-ամյա Գոմեսն ընկել է խոտածածկին` կորցնելով գիտակցությունը: Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն ֆուտբոլիստի կյանքը փրկել չի հաջողվել:
Crónica-ի տեղեկությունների համաձայն` Կրիստիանի մահվան պատճառը սրտի կաթվածն է:
Հիշեցնենք, որ մայիսին Արգենտինայում մահացել էր ևս մեկ ֆուտբոլիստ` Էմանուել Օրտեգան, ով գլխով բախվել էր մարզադաշտի բետոնե ցանկապատին: