«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի կարող հասկանալ, թե ինչու է ամառային տրանսֆերային պատուհանը փակվում սեպտեմբերի 1-ին, մինչդեռ Անգլիայի առաջնության 2015/16 թվականի մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 8-ին:
«Կարծում եմ` անհեթություն է: Արդեն բազմիցս փորձել եմ փոխել այդ իրավիճակը: Տրանսֆերային պատուհանը պետք է փակվի մինչև մրցաշրջանի մեկնարկը:
Նախորդ մրցաշրջանում բազմաթիվ ֆուտբոլիստներ ուշ միացան մեր ակումբին: Ստիպված էին մրցաշրջանի ընթացքում նախապատրաստել նրանց, ինչը մեծ քանակի միավորների կորստի առիթ հանդիսացավ: Հուսով եմ` այս անգամ տրանսֆերային շուկայում մեր աշխատանքները շատ ավելի շուտ կավարտենք»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը: