«Միլան»-ի ապագա սեփականատեր Բե Տաեչաուբոլուն պատրաստ է էական փոփոխություններ կատարել թիմի կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Caughtoffside-ի տեղեկությունների համաձայն` գործարարը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում միլանյան ակումբը տեսնել Չեմպիոնների լիգայի գոտում: Նա պատրաստ է 100 մլն եվրո հատկացնել թիմի կազմը համալրելու նպատակով: Այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել բարձրակարգ 7 ֆուտբոլիստների տրանսֆերներ, ում անունները կհրապարկվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 34 տուրերից հետո «ռոսսոներիներ»-ը զբաղցենում են մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: